Հնդկաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել С-400 հրթիռային համակարգերի մատակարարման և Հնդկաստանի զինված ուժերի համար 11356 նախագծի ֆրեգատներ արտադրելու մասին:

Փաստաթղթերը ստորագրվել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների արդյունքում: Բացի այդ երկու կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել ռուս-հնդկական համատեղ ընկերության ստեղծման մասին, որը պետք է զբաղվի Ка-226Т ուղղաթիռների արտադրությամբ: Ընդհանուր առմամբ ստորագրվել է 16 փաստաթուղթ: