Հայ-վրացական սահմանային գյուղերում (Վրաստանի կողմից) հայերը ակտիվ առևտրի մեջ են... ադրբեջանցիների հետ: Գաղտնիք չէ, որ Սադախլոն ու Մառնեուլին ադրբեջանաբնակ գյուղեր են:

Ժամանակին հենց այդ հատվածում պայթեցվում էր դեպի Հայաստան գազատարը, քարկոծվում Երևան-Թբիլիսի գնացքը...

Ի՞նչ են փնտրում հայերը։ Բացի գյուղմթերքից, որը մեզ մոտ չի աճում, լվացքի փոշի, մաքրող միջոցներ ու բուսական յուղ...

Պատճառը գինն է:

Սակայն վերջերս այդ նույն լվացքի փոշին այնքան է էժանացել, որ անիմաստ է Վրաստանից բերելը... Ու դա ինձ ուրախացնում է: Կարծում եմ՝ գործ ունենք ոչ միայն մրցակցության վառ օրինակի հետ` Արիելի ու Պերսիլի, այլ նաև հենց այս` Վրաստանից գնելու «սովորույթը» վերացնելու վճռականության մասին է խոսքը։

Իսկ մենք ոչինչ չունենք առաջարկելու վրաստանցիներին ու իրանցիներին, որովհետև մեր սահմանամերձ գյուղերում չկան առևտրի նման կրպակներ...

Իզաբելլա Աբգարյան ֆեյսբուքյան էջից: