Միջինասիկան հանրապետությունից հերթականը՝ Տաջիկստանը պաշտոնապես կարելի է դասել բռնապետությունների շարքին,որտեղ երկրի ղեկավարն աստվածացվում է,օրինականացվում է անձի՝այս պարագայում նախագահի պաշտամունքը,նրա ծննդյան օրը դառնում է պետական տոն,վերջինիս քննադատողներին էլ սպառնում է քրեական պատիժ... Ցավոք,Միջին Ասիայի ամենահնագույն ազգերից մեկի՝տաջիկների նախագահ Էմոմալի Ռահմոնովը,ով հետագայում դարձավ Ռահմոն,վերջին տարիներին կտվելով իրականությունից իրեն երևակայում է բացարձակ միապետ՝իր բոլոր բացասական հետևանքներով...Տաջիկստանի ընդմիշտ նախագահ հռչակվելուց հետո,երկրի խորհրդարանը սկսեց սկսեց նրա գոհացնող օրենքներ ընդունել...Վերջին խայտառակ օրենքն ընդունվել է մի քանի օր առաջ...Ըստ Տաջիկստանի խորհրդարանի ընդունած օրենքի երկրի նախագահին վիրավորողներին սպառնում է քրեական պատիժ...Այսինքն,Ռահմոնը կպատժի նաև նրանց,ով կփորձի նրան քննադատել...
Նոյեմբերի 16-ին կլրանա Ռահմոնի կառավարման 22-ու տարին...1994 թ-ից Տաջիկստանն իր ձեռքում պահող Ռահմոնն այդ օրը համարում է "սրբազան",իսկ նրա մանկլավիկներն էլ փորձում են գոհացնել և ուրախացնել իրենց տիրոջը...Օրինակ՝Դուշամբեի քաղաքպետը ամբողջ քաղաքը զարդարել է Ռահմոնի պատկերով պաստառներով հետևյալ գրառումով՝"Մեր նախագահը՝մեր առաջնորդն է"...Իսկ քաղաքպետարանին ենթակա դպրոցներում և նախակրթարաններում անցկացվելու է լավագույն նկարի մրցույթ՝"Նախագահը երեխաների աչքերով" խորագրով...

Տաջիկստանը համալրեց նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքը,որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատվեցին բռնապետութհուններ՝ Բելառուս, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: