«Украинская правда»-ն տեղեկություն է տարածել, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների հրահանգով կհանձնվի Վրաստանին, որտեղ Սաակաշվիլիի դեմ Վրաստանի ներկայիս իշխանությունները մի քանի քրեական գործեր են հարուցել և հայտարարել հետախուզում։
Ուկրաինայի նախագահ Պ. Պոռոշենկոյի և Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Մ. Սաակաշվիլիի հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին ինքնակամ լքեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը և խիստ քննադատության ենթարկեց Պոռոշենկոյին՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ։
Նա նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ստեղծել իր սեփական քաղաքական ուժը Ուկրաինայում և հասնել Գերագույն Ռադայի ցրմանը՝ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ Սաակաշվինին լրագրողների ասել էր, որ Ուկրաինայի նախագահը պատրաստվում է նրան զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից։
Ի դեպ, Սաակաշվիլիի ձախողումներն այսքանով չեն ավարտվում։ Վերջերս Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում Մ. Սաակաշվիլիի հարազատ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց Բ. Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ին։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: