Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, պատասխանելով հայկական պատվրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի հարցին, սխալմամբ հետաքրքիր խոստովանություն է արել և հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

«Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին հարցից անակնկալի եկած Չավուշօղլույի բարկությունը հասավ գագաթնակետին, և վերջինս հայկական պատվիրակության ղեկավարի տված հարցին պատասխանելու փորձի ընթացքում ուշագրավ խոստովանություն կատարեց:

Փորձելով հավատացնել ներկաներին, որ Թուրքիան ամենաակտիվ պայքարն է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում, Չավուշօղլուն ցանկանում էր կրկին ուշադրության կենտրոն բերելով Արցախի խնդիրը, օկուպանտ անվանել Հայաստանին, սակայն այն պահին, երբ պետք է ասեր «Ադրբեջանի տարածքները ե՞ս եմ օկուպացրել», Չավոշօղլուն ասաց. «Հայաստանի տարածքները ե՞ս եմ օկուպացրել», այնուհետև արագ ներողություն խնդրեց և ուղղեց ինքն իրեն: