Իրաքում մարտական գործողությունների մասին տեսանյութերի նախնական ուսումնասիրությունները բերել են մի քանի հետևությունների:

1. էկսկավատորը խփելը շատ մեծ հրճվանք է առաջացնում, ուրեմն՝ հարձակվողները բնագծեր են փորում, հետևաբար դժվար առաջ են գալիս բնագծից բնագիծ: Սա իր հերթին նշանակում է որ դանդաղ ու զգույշ են գործում, սակայն արդյունքներ ունեն, քանի որ մարտերի զգալի մասը քաղաքներում էր կամ մերձակայքում:

2. Նույն ժամանակ հարձակվողները, ըստ էկսկավատորների ու շարասյուների անպաշտպանության, համազորային բաղադրիչը նորմալ չեն ապահովում, այսինքն՝ հետևակը պասիվ է, զրահամիջոցները շատ են, բայց խառը: Մարտավարության առումով ոչ մի կողմը նորարարություններ չի կիրառում ու գործում է շաբլոնային: Տանկերի ու զրահամիջոցների կիրառությունը բնակավայրերում հիմնականում անգրագետ է:

3. Հետևակի գործողությունների պրոբլեմ ունի երկու կողմն էլ, հատկապես ահաբեկիչները այսքան տարի կռվում են, սակայն իրենց անկազմակերպության հետ ոչինչ չեն անում՝ ամեն ինչ թողնելով միայն ֆանատիզմի վրա:

4. Երկար տարիները հյուծել են նաև ահաբեկիչները միջուկը, քանի որ կրակոցների զգալի մասը ցածր արդյունավետությամբ էր, անգամ սովորական անշարժ թիրախներին դժվարությամբ էին խոցում: Էլ չասած՝ շարժվող թիրախները:

5. Նույն ժամանակ, սակայն, բավականին մեծ թվով նորագույն զենք ու զինամթերք կա ձեռքերին, հատկապես շատ է երևում բավականին թանկարժեք նոր արկերը ՌՊԳ-7-ի համար, այսպես կոչված՝ երկգլխանի:

6. Իր բարձունքի վրա են հակատանկային միջոցները, սակայն նաև Աբրամսը, որը հեշտ չի խոցվում, իսկ խոցվելուց էլ մնում է վերականգնման ենթակա:

7. Մահապարտ մեքենաների կիրառությունը արդյունավետ չի, եթե այն կիրառվում է տանկերի դեմ, դա կարող է լինել արդյունավետ մեքենաների ու թեթև զրահավորված մեքենաների նկատմամբ:

Սա նախնական:

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: