Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարները Անթալիայում տեղի ունենացած ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5-րդ ժողովից հետո դռնփակ առանձնազրույց են ունեցել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` առանձնազրույցից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Վերջինիս մասին Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Այսօր տարածաշրջանային հարցերն էլ քննարկեցինք: Իրականում եթե Ռուսաստանը և Թուրքիան միասին գործեն, շատ հարցեր իրենց լուծումը կգտնեն: Ես տեղեկատվություն տրամադրեցի Կիպրոսում եղած վերջին զարգացումների մասին:

Այդ հարցում Ռուսաստանի աջակցությունը կարևոր է: Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ղարաբյան հարցի և առհասարակ Ադրբեջանի ու Հայաստնանի միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք ողջունում ենք ու սատարում այդ ջանքերը: Պատրաստ ենք ունենալ նաև մեր ներդրումը: