Հայրենիքը բացարձակ արժեք է, հայ զինվորը՝ անպարտելի: Հայ զինվորի ու սպայի մաքառումի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը շարունակում է իր խաղաղ, ստեղծագործ կյանքը:

Այսօր դեկտեմբերի 24-ին Սբ. Սարգիս եկեղեցում ԶՈՒ 5-րդ կորպուսի զինվորները հանդես եկան երաժշտական կատարումներով:

«Հենց այսպիսին պիտի լինի յուրաքանչյուր հայ մարդ՝ անպարտելի, զենքը ձեռքին, քաջությունը սրտում, որի ծառայությունն անցնում է անխուսափելի և դուրս է պարտականության մտածողությունից՝ համարելով ոչ թե պարտք, այլ տղամարդկային իրավունքի նվիրական առաքելություն», -իր խոսքում ընդգծեց Երևանի կայազորի և 5-րդ քանակային կորպուսի հոգևոր պատասխանատու Տեր Ենովք քահանա Եսայանը: