Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը պարգևատրվել է։

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի Երանոսյանին պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։