Հունվարի 7-ից ադրբեջանական բանակը ենթարկվում է հայկական զինված ուժերի կողմից հալածանքների: Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս տարածել է հայտարարություն, որ առավոտյան հայկական բանակի զինվորները կոշտ ձևով լռեցրել են ադրբեջանական բանակի չարաճճի զինվորներին:

Իջևանի , Բերդի և Նոյեմբերյանի շրջաններից պատասխան է եղել թշնամու զորքերի ուղղությամբ: Այնուհետև նրանց է միացել նաև ԼՂՀ ՊԲ զորքը ու միահամուռ ուժերով դաս են տվել թշնամուն:
Այս ամենը դեռ պատասխանն է ադրբեջանական բանակի կողմից իրականացվող դիվերսիոն և անկանոն կրակոցներին: Ադրբեջանական բանակը միշտ ստանալու է կոշտ ու մի քանի անգամ գերազանցող պատասխան:

Հայկական բանակը , զինվոր և սպան պատերազմ չեն ցանկանում ու դա կարող են պարտադրել նաև թշնամու զինվորների կույտին:
Փառք հայոց բանակին:

Աշոտ Ասատրյան