Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։

Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է ու անհերքելի ճշմարտություն։ Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կարելի է ավարտված համարել։

Ապրիլին մենք ականատես եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների սխրանքներին, ովքեր իրենց կյանքի գնով կատարեցին իրենց առաջադրանքը` պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլոր ՀԱՅերիս համար։

Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին` մարտի դաշտում։

Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ !!!