Ալիևյան ամենահայտնի կայքերից մեկը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է ինձ՝ավելի ճիշտ թարգմանում է իմ facebook-յան գրառումներն ու հարցազրույցները հայաստանյան ԶԼՄ-ներին և մատուցում սեփական ընթերցողին....

Այս տարին դեռ նոր է սկսվել,սակայն ալիևյան հակահայկական քարոզչությամբ հայտնի սույն կայքն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում ինձ...Վերջինն այսօր էր և վերաբերվում էր Կիևի հակահայկական քաղաքականությանը,որից օգտվում են մեր արևելյան հարևանները...Սակայն ազերիները լինելով հայտնի կեղծարար իմ գրառումները մատուցում են այնպես,ինչպես իրենց է պետք...Օրինակ՝այդ գրառման մեջ "քարվաճառյան մարդասպաններին" ներկայացնող մասը ամբողջությամբ հանված էր,քանի որ դա Բաքվին ձեռնտու չէր.կբացահայտվեր ազերիների հերթական սուտը,որ 2014 թ-ի հուլիսին Գուլիև-Ասկերով-Հասանով եռյակը, որը "ժամանել" էր Քարվաճառ "ծնողների գերեզմաններին" այցելության,ընթացքում էլ երկու մարդու էր սպանել...

Ադրբեջանական կայքերը բացարձակ չեն սիրում անդրադառնալ մարդասպանների այդ քաջագործությանը...Չեն թարգմանել դրանց և Ռամիլ Սաֆարովի միջև իմ արած համեմատությունը...Միտումնավոր Արցախը անվանում են Ղարաբաղ...Սակայն պետք է նշեմ,որ գրառումներս թարգմանող թուրք Մարտիրոսօղլուն և Ջաղինլին այնքան անգրագետ են,որ "ԱԳՆ"-ն թարգմանել են ռուսերեն "СНБ"'Совет Национальной Безопасности՝Ազգային Անվտանգության Խորհուրդ,որի ղեկավարն է պարզվում է Էդուարդ Նալբանդյանը...

Ազերիների համար տեղեկատվական պատերազմում ամեն ինչ թույլատրելի է...Նույնիսկ հեղինակների մտքերի փոփոխումը և կարծիքի "այլասերումը"...Դրականն այն է,որ շատ դեպքերում թուրքը բացահայտում է սեփական անգրագիտությունը...
Հ.Գ.Հիմա արդեն հասկանում եմ,թե ինչպես եկվոր թուրքը իրեն համար պատմություն է հորինում,մշակույթ և խոհանոց "ստեղծում"...

Գագիկ Համբարյան