Մոսկվայում կայացել է X հանդիպում ԱՊՀ հակահաբեկչական կենտրոնների ղեկավարների հետ, որին մասնակցել են ԱՊՀ գրեթե բոլոր հատուկ ծառայությունները՝ Հայաստանից , Ադրբեջանից, Ռուսաստանից և այլն:

Այս հանդիպման ընթացքում մեզ համար ամենահետաքրքիր Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետերի հանդիպումն է: Մովսես Հակոբյանը և Նաժմեդդին Սադիգովը կհանդիպեն Ռուսաստանի գլխավոր շտաբում:

Ապրիլյան մարտերի ժամանակ Սադիգովը զրուցել էր նախկին ԳՇ պետ Յու. Խաչատուրովի հետ, որի արդյուքնում հաստատվել էր մինչ ապրիլը գործող հրադադարը: Հիմա հետաքրքիր է, թե ինչ են խոսելու իրար հակառակորդ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, երբ ընդամենը մի քանի ամիս է անցել ապրիլյան դեպքերից:

Աշոտ Ասատրյան