Ադրբեջանի բռնապետը, ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից, Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ: Բաքվին սարսափելի կատաղեցրել է, որ վերջիններս բավական ակտիվ դիտորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ:
Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է «կենացները թանկացնել» և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել, ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ ցույց տալով, որ Լապշինի գործը եզակի չի լինելու:
Այսինքն՝ Բաքվին անհրաժեշտ են նոր «լուկաշենկոներ» լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար: Սակայն այս անգամ, իմ կարծիքով, Բաքվին սպասում է անհաջողություն: Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի, աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ: Ինչից կամ ումից է վախելում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումի ամուսինը:
Ի դեպ՝ ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը, որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը, քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու, որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքացիներ չեն, իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում: Տեսնես ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանո՞ւմ սրճել «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով, քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ:
Այս թեմայով
SIPRI. Պաշտպանական ծախսերը Հայաստանում նկատելիորեն աճել են
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը. լրատվամիջոց
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Իսրայելը հայտարարել է Եմենից արձակված «կասկածելի» օդային թիրախ խոցելու մասին
Վարժական հավաքներից խոսափողներին շարունակում են պատժել. հերթական քրեական գործը
Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին
ԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքում. CNN
Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե. Al Jazeera
Զինվորական «Կամազ» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Կապուստին Յարից
Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Armlur.am-ը կադրեր է հրապարակել «Ուրալ»-ի ողբերգական վթարի վայրից (ֆոտո)
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի ...
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
«Մեզ մսաղացի համար էին տարել»․ պատերազմի մասնակիցը պատմում է, թե ինչպես հանձնվեց Ջրականը
Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան. 3 օր անց գրավվեց Շուշին
«Ինձ մեղադրում եք մի բանում, որից գաղափար չունեք». Արծրուն Հովհաննիսյան
«Բագրատյանը լավ կլինի հիշի իր վարչապետության ժամանակները, երբ 1 ձվով ուզում էր մարդկանց պահել». Արտա...
«Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի». Արտակ Դավթյան
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի միջնորդների միջոցով փորձում է Իրանին ստիպել նվազեցնել լարվածությունը
Իրանը հայտնում է Ալբորզ նահանգում ԻՊ-ի բարձրաստիճան անդամի ձերբակալության մասին
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
Ադրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններին
Իրանը ներկայացրել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի ...
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան