Ադրբեջանում անհավանական ջանքեր են գործադրում, որպեսզի իրենք իրենց ապացուցեն հայկական «Իսկանդերների» անարդյունավետությունը։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի «անխոցելիության» թեմայով հերթական հրապարակումը։

«Եթե համառոտ՝ ապա ցամաք- օդ հրթիռները օպերատիվ մարտավարական հրթիռների հետ համեմատելը մոտավորապես նույն է, ինչ «Ժիգուլին» «Կամազի» հետ համեմատելը։ Այսինքն դրանք լրիվ տարբեր բաներ են»,- ասում է Արկադի Գրիգորյանը։ Նրա խոսքով նման վերլուծական հրապարակումների հեղինակները հասել են նրան, որ նույնիսկ փորձում են ֆիզիկայի օրենքները աղավաղել։

«Պարզ է մեկ բան՝ նման հրապարակումների նպատակն է համոզել սեփական հասարակությանը հայկական բանակի սպառազինման՝ մասնավորապես Իսկանդերների «անարդյունավետությունը»։ Դե ինչ, թող այսուհետ էլ փորձեն»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը։