Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում երկու ժամկետային զինծառայող է սպանվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Բաքու քաղաքի բնակիչ Էլնուր Բահրամ օղլու Բայրամովը, կրակելով սպանել է ծառայակից ընկերոջը՝ Շամքիր քաղաքի բնակիչ Էլվին Նազիմ օղլու Նամազովին, այնուհետև ինքնասպան եղել։
Սպանված զինվորների ընտանիքները չեն հավատում միջադեպի նման վարկածին։ Նաև նշվում է, որ զինծառայողները մոտ ծառայակից ընկեր են եղել։ Միջադեպը գրանցվել է Հորադիզ քաղաքում տեղակայված պետական սահմանապահ ծառայության զորամասում։