Ադրբեջանը կրնին բռունցքներն է թափահարում։
Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Ադրբեջանի ՊՆ-ի՝ մերձճակատային գոտում անցկացրած ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ, որը նվիրված է եղել վերջերս Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին, կոչ է արել սեփական ասկյարներին պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների։ Հասանովի բարբաջանքից կարելի է ենթադրել, որ Բաքվում ակտիվ նախապատրաստվում են նոր պատերազմի։

Ալիևի և Հասանովի երազանքները, որ Հայաստանում և Արցախում խուճապի են մատնվելու, սին են։ Հայկական երկու պետություններն անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո միշտ պատրաստ են «դիմավորելու» արևելքից եկող անկոչ հյուրերին՝ լինի դա դիվերսիոն փորձ, թե լայնամասշտաբ պատերազմ։ Համոզված եմ, որ այս անգամ ազերիներն անհամեմատ ավելի մեծ վնասներ են ստանալու, եթե հանդգնեն կրկին հարձակվել Արցախի վրա։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan