«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:

«Ժամանակ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնորհավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի եւ Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարեւոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքով՝ հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում