Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր: Գայի համայնքապետ Սեյրան Մարկոսյանը նշեց, որ Ռուբեն Մնացականյանը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր: Ռուբեն Մնացականյանին հայտնաբերել են այսօր՝ մայիսի 11-ին՝ ջրամբարում ջրահեղձ լինելուց երեք օր անց:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: