Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրում է razm.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։

Առաջնագծում հայկական «մարտական» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին սա առաջին հիշատակումն է ադրբեջանական կողմից։

Պաշտպանության բանակի կայքի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: