2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: