ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչ էր: Պայմանագրային զինծառայողը ծառայության էր անցել 8 ամիս առաջ: Արմեն Հարությունյանն ունի իրենից փոքր եղբայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմանում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 21-ամյա Արմեն Ռաֆիկի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: