Ադրբեջանական կողմը մի քանի օր է, ինչ տեղեկություններ ու տեսանյութեր է տարածում այն մասին, թե հայկական հրամանատարական դիտակետեր են խոցել։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով. «Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ և դրանց ընթացքում հավանաբար իրենք իրենց թիրախներ են դնում, խոցում, տեսանկարահանում դրանք ու ներկայացնում իբր հայկական նշանակետերի խոցում, ինչպես շատ հաճախ անում են»։
Հովհաննիսյանը սահմանային ընդհանուր իրավիճակի մասով տեղեկացրեց, որ իրավիճակը հանգիստ է։
Իսկ կոնկրետ Տավուշի մարզի սահմանային Կոթիի ուղղությամբ եղել է քիչ թվով կրակոցներ, ոչ թե արկակոծություն։