Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են իրականացնում Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 12-ից Նախիջևանում սկսել են համատեղ տակտիկական զորավարժություններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Դրանք իրականացվում են՝ համաձայն երկու երկրի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի: