Արցախում այսօր՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված 3 զինծառայողներից 20-ամյա Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը նշեց, որ Արայիկն ունի իրենից մեծ քույր: Նա շուտով զորացրվելու էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հակառակորդի կրակոցի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):