ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել ադրբեջանական կայքերի կողմից որպես դիվերսանտ ներկայացված Զավեն Կարապետյանի մասին: Առավել մանրամասներ ճշտելու նպատակով զրուցեցինք նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով հաստատեց, որ ադրբեջանական կայքերում ներկայացված Զավեն Կարապետյանը Վանաձորի տարեցների տանը գրանցված նույն անձն է:

«Նույն Զավենն է, մանկատան սան է եղել: Տարօրինակություններ է ունեցել, հիվանդ է եղել, իսկ ծերանոցում գրանցել են, որ անձնագիր ստանա», – նշեց Ասլանյանը: Նրա խոսքով` Զավենի մասին 10-ը տարուց ավելի է՝ ինչ տեղեկություններ չկան: Քաղաքապետը հավելեց, որ սահմանը հատած քաղաքացին նախկինում անկանոն կյանք է վարել և առողջական խնդիրներ է ունեցել: Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով` Զավեն Կարապետյանը մանկատան սան է եղել:

Նյութի աղբյուրը՝ ArmLur.am