Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երեւան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի գրառման համաձայն՝ Երեւան տեղափոխվող զինծառայողներից 2-ի վիճակը միջինից ծանր է, մեկն ունի կոտրվածքներ: Մյուսների վիճակը բավարար է:

Ըստ Արտակարգ իրավիճակի նախարարության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Նրանցից երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից: