Շփման գծում ադրբեջանական հենակետերը ճնշելու Հայաստանի գործողությունները կարելի է բացարձակ ճիշտ համարել։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։

Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ էր անել, հակառակ պարագայում Ադրբեջանը կշարունակեր խախտել հրադադարի ռեժիմը։ «Ադրբեջանն իր հրետանային կայանքները տեղակայում է բնակավայրերի տարածքում։ Այսպիսով, այդ երկիրը բազմաթիվ միջազգային օրենքներ է խախտում»,- ընդգծեց Պապյանը։

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման քաղաքականությամբ իր ազգաբնակչությանը փաստացի որպես կենդանի վահան է օգտագործում։ Իսկ հայկական կողմը ոչինչ չի կարող անել այն բանի հետ, որ իր ծավալած գործողությունների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվում, քանի որ ագրեսիայի գործողություններ հակառակորդն է իրականցնում։

«Մենք երբեք չեն հարվածել խաղաղ բնակչությանը, սակայն չենք էլ կարող չզսպել Ադրբեջանին։ Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը պետք է շարունակի Ադրբեջանին համապատասխան հակահարվածներ հասցնել»,-եզրափակեց Արա Պապյանը։