Նախագահը այցելում է մարտական դիրքեր, այնուհետ զինվորական համազգեստով հարցազրույց է տալիս, որտեղ մասնավորապես նշում է, որ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը և «Իսկանդեր»-ների մասին խոսելով նշում, թե ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը, որը անհրաժեշտության դեպքում կիրառվելու է: Իհարկե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հարցազրույցը նախ մեսիջ էր ադրբեջանական կողմին, այլ ոչ ներքին լսարանին, սակայն չգիտես ինչ պայմաններում հայկական տիրույթում միտումնավոր շրջանառության մեջ են դրվում «հողերի վերադարձ» ասվածի նախորդ տարիների հոդվածներ ու վերլուծություններ: Այսպիսով փաստացի հայկական կողմի և ադրբեջանի միջև բանակցությունների դադարեցման ու հայկական կողմի մարտական տրամադրվածության ֆոնին հայտնված նախորդ տարիների ոչ օբյեկտիվ ու նեգատիվ գրառումները փաստում են, որ գործ ունենք մանիպուլացիոն քաղաքականության հետ, որտեղ որոշ ուժեր փորձում են ժողովրդի թույլ կետին խփելով իրենց շուրջ ձևավորել «կոմպլիմենտարություն»: Նորից կարելի է հիշեցնել նախագահի վերջերս ասված հայտարությունը, որտեղ մասնավորապես նախագահը ազատագրված հողերի վերադարձի մասին խոսելուց նշեց Արցախի ժողովրդի և ներկայացուցիչների որոշիչ դերի մասին, որին էլ հետևեց Արցախի ներկայացուցիչների մերժումն ու Գարդմանքի, Շահումյանի վերադարձի պահանջները: Այն, որ ազատագրված տարածքների վերադարձ չի լինելու ոչ հիմա, ոչ վաղը դա իմ համոզմունքն է այն, որ այս տարածքների համար նորից կռիվ ենք տալու դա էլ փաստ է այն, որ հաճախ դիվանագիտական խաղերի միջոցով հայկական կողմը հարցեր է լուծում և հաճախ էլ հղումներ անելով որոշակի փաստաթղթերի, սակայն այդ խաղերով իր գործը առաջ քաշում դա էլ փաստ է և ամենի հետ մեզ մնում է պատրաստվել ապագա հաղթական մարտին, որն էլ փայլուն իրագործվում է: