Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 1-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից։

Վիրավոր զինծառայողին նախ տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ այժմ տեղափոխում են Երեւան։ Հովհաննիսյանի խոսքոեվ, զինծառայողի առողջական վիճակը միջինից լավ է։