Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանն ընդամենը 20 օր առաջ էր մեկնել ծառայության: Այս մասին NEWS.am-ին ասաց Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը:

Ժամկետային զինծառայողն ազգությամբ եզդի էր, ծառայում էր Արմավիրում: Թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հայտնվել գյուղում, դեռեւս պարզ չէ: Բացառվում է, սակայն, որ նա արձակուրդ էր գնացել:

Քննչական կոմիտեն դեռեւս կատարվածի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդում: