«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի հացատներից մեկում կախված 19-ամյա զինծառայող Աբաս Սլոյանին զորամասում 7-8 հոգով ծեծի են ենթարկել: Այս մասին երեկ պատմել են Աբասի համագյուղացիները:

Տեղեկացրել էինք, որ Աբասը նախկին փեսայի հետ խնդիրներ է ունեցել: Աբասը զորամասում զրույցի ընթացքում նշել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել:

Ըստ Հացիկի բնակիչների՝ փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով՝ 7-8 հոգով ծեծել են, նա էլ զորամասից փախել է, եկել է գյուղ և ասել, որ հրաժարվում է զորամաս գնալ, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: