Հարթակ հաղորդման հյուրը թուրքագետ Վարուժան Գեղամյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի օրերս արած հայտարարության առիթով, թե Անկարան կարող է ԵՏՄ հետ ստորագրել ազատ առեւտրի մասին համաձայնագիր:
Ի՞նչ տեղ ունի Եվրասիական միությունը թուրքական քաղաքականության մեջ ընդհանրապես, այն իրավիճակայի՞ն հարց է, թե ռազմավարական ուղղություն կամ հետաքրքրություն Թուրքիայի համար: Վարուժան Գեղամյանն անդրադառնալով այդ հարցերին, նշել է, որ Եվրասիական ուղղությունը Թուրքիայի համար ընդամենը քաղաքական առեւտրի միջոց է, քանի որ անգամ Արեւմուտքի հետ ներկայիս լարված հարաբերության պայմաններում Թուրքիան մնում է խորապես արեւմտյան կախվածություն ունեցող պետություն եւ չի կարող մեկ օրում կամ տասը տարում փոխել այդ ամենը:
Վարուժան Գեղամյանը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործարքի, մասնավորապես C 400 ՀՕՊ համակարգերի վաճառքի մասին, ասելով, որ չնայած հայտարարությանը, թե գործարքը ստորագրված է, ամենեւին երաշխավորված չէ դրա վերջնական իրականացումը: Նրա խոսքով, կա նույնիսկ մեծ հավանականություն, որ 2019 թվականի նախագահի ընտրությունից հետո ներկայում Արեւմուտքի հետ վատ հարաբերություն ունեցող եւ Ռուսաստանի ուղղությամբ նայող Թուրքիան կարող է շրջվել եւ սկսել հարաբերության կարգավորումը Արեւմուտքի հետ: Այսինքն, Ռուսաստանի օգնությամբ լուծել խնդիրները, իսկ հետո շրջվել դեպի Արեւմուտք, ինչպես վարվեց Քեմալը 20-րդ դարասկզբին:
Ինչ սպասել ներկայում եւ հեռանկարում Հայաստանին, ինչ ռիսկեր եւ հնարավորություններ կան: Թուրքագետը անդրադարձել է նաեւ այդ խնդրին, նաեւ Թուրքիայի ներքին իրավիճակին եւ նախագահի սպասվող ընտրությանը Էրդողանի դեմ միասնական թեկնածուի հնարավորությանը, որտեղ շոշափվում է նաեւ նախկին նախագահ Գյուլի անունը:
Թուրքագետը անդրադարձել է նաեւ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին եւ Թուրքիայի վրա դրա հնարավոր ազդեցությանը:
Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում