Ինչպես հայտնի է, օրերս Արցախում ՊԲ զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել էր ականի պայթյունից: Նա Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղից էր, և դեռ 8 ամիս է, ինչ սկսել էր ծառայությունը:

168.am-ի հետ զրույցում Գուսանագյուղի համայնքապետ Վասակ Ղազարյանն ասել էր, որ Հայկը երկու ամիս էր, ինչ Հայաստանից Արցախ էր տեղափոխվել՝ շարունակելու ծառայությունը:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայկի հուղարկավորումը: Վասակ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասի հրամանատարության և Հայկի ծառայակից ընկերներն իրեն պատմել են, թե ինչ հանգամանքներում է մահացել Հայկը:

«Երկու պոստերի արանքում կապ չի եղել, նրանք եղել են մարտական հերթապահության մեջ, իրենց ուղարկել են այդ թերությունը վերացնելու, գնացել են այդ թերությունը վերացնելու, փոքր բլուր է եղել, այդ բլուրից սայթաքել է երեխան, որը եղել է ականապատված տարածք, ու մահացել է»,- պատմեց գյուղապետը: