Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ իսրայելական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ Ադրբեջանին դրոնների մատակարարման միջադեպի հետ կապված:

Հոկլտեմբերի 2-ին կայացած մամուլիս ասուլիսում ի պատասխան այն հարցին, թե հայկական կողմին այս հարցում ի՞նչ է հայտնի, նախարարը նշեց. «Վերահսկողությունը սպառազինություն մատակարարող երկրի ուղղակի պարտականությունն է: Հույս ունենք, որ քննությունը լիարժեք կանցկացվի, եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»: