Մարտի դաշտում գեներալ Մնացականյանի կողմից արժանի հարվածներ ստանալուց հետո ամեն անգամ Ադրբեջանը նոր ապատեղեկատվություն է տարածում Արցախի պաշտպանության նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մասին:
Սակայն ամեն անգամ նույն հորինած տեղեկությանը նույնիսկ սեփական լսարանը չի հավատում: Ադրբեջանական մամուլը կրկին տարածում է տեղեկություն , որ Լևոն Մնացականյանը առաջնագծում վիրավորվել է և դրա պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Որպես աղբյուր նշվում է հայկական լրատվականները, որոնք գրել էին , որ Մնացականյանը եկել է Էրեբունի հիվանդանոց ստուգվելու:
Ադրբեջանցիները նախկինում ևս տարածել են նման բովանդակության կեղծ տեղեկություններ, սակայն այն ժամանակ բոլոր այդ տեղեկությունները հերքվել են անմիջապես նախարարի կողմից: Այս անգամ ևս ադրբեջանական կողմը ոչ պաշտոնական տեղեկությունը փորձում է ծառայեցնել իրեն և կապում է հին նյութերի հետ:
Թող ադրբեջանցիների միակ հաջողությունը նման կեղծ հոդվածներ հորինելը լինի, քանի որ մարտի դաշտում իրենց երազանքը երբեք չեն կարող իրականացնել:

Աշոտ Ասատրյան