Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ խորհուրդ տալով դիմել ՊՆ-ի լրատվական:

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ժնեւյան հանդիպումից մեկ օր անց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհ ունեցան, նախարարը հորդորեց այդ հարցով դիմել մամուլի խոսնակին:

Դիտարկմանը, թե արդյոք այդ հարցը մամուլի խոսնակի իրավասությունների շրջանակի հա՞րց է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Ուզում եք, որ այդ մարդիկ անգո՞րծ մնան, դիմեք իրենց, մենք ունենք լրատվական ծառայություն, որը կքննարկի եւ կպատասխանի ձեր հարցին»:

Այդ դեպքում ինչի համար է պաշտպանության նախարարի պաշտոնը, հարցին էլ նախարարը պատասխանեց. «Քաղաքականություն մշակելու»: