Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն կրել:
Երեկոյան եւ գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:
ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը եւ ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: