Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել: Այս մասին ասում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ:

«Ոչ ոք չի տուժել, աննշան կրակոցներ են եղել»,-ասաց նա: