Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով այսօր՝ նոյեմբերի 4-ին, վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ:

Հոսպիտալից հայտնեցին, որ զինծառայողներից մեկին այժմ վիրահատում են: Այլ տեղեկություններ հրաժարվեցին հայտնել:

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: