ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Հովեյանին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ,.mn-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Նարեկ Հովեյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում է, նա ունի տարբեր տեսակի վնասվածքներ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նշենք, որ նոյեմբերի 22-ին ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: