Կայքում կարդացի «Ժամանակ» օրաթերթի խմբագրի մի հոդված, թե Ռազմական ինստիտուտում տիրում է անառողջ մթնոլորտ և վատ բարքեր:

Ես որպես Ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտի ծնող Ռոզա Թովմասյանս, չեմ կարող անտարբեր լինել գրվածի բովանդակության նկատմամբ: Սկսած 2015թ-ի հայտնի դեպքերից հետո առ այսօր, ես հաճախ եմ եղել Ռազմական համալսարանում և իմ աչքով եմ տեսել այն հսկակայան դրական փոփոխություններն ու աշխատանքները, որոնք իրականացվել են:

Ռազմական համալսարանի տնօրինությունն ու սպաները ջանք ու եռանդ չեն խնայում կուրսանտների ուսուցման ու կարգապահության գործում, և շատ կուզենայի, որ ավարտելուց հետո կուրսանտները` ապագա սպաները նմավեին Ռազմական համալսարանի ներկայիս սպայական անձնակազմին: Որդիս սկզբնական շրջանում խնդիրներ է ունեցել, անգամ հաշվառված է եղել որպես կարգազանց, և ես որպես ծնող, որպես միայնակ մայր շատ եմ անհանգստացել: Սակայն ուսումնական այս տարիներին այդ դժվարությունները հաղթահարվել են ի շնորհիվ սպայական կազմի և համալսարանում տիրող կարգուկանոնի: Սպաները ինձ միշտ քաջալերել են, որ որդիս կարող է լավ սպա դառնալ և հիմա ես հպարտ եմ, որ նա իր մտածելակերպով և հասուն շարժուձևով արդեն կայացած զինծառայող է և հաճախակի է խրախուսվում լավ ծառայության համար: Շատ կուզենայի, որ բոլոր կուրսանտները հարգեն այն դրվածքը, որը այսօր գործում է ռազմական համալսարանում: Իսկ այն կուրսանտները, ովքեր չեն կարող հարգել այդ դրվածքը, օրենքները, ինչպես կարող են շարունակել իրենց ուսումը ռազմական համալսարանում:

«Ժամանակ» օրաթերթի այդ հոդվածը գրողը անգամ չգիտի, որ ռազմական ինստիտուտը վաղուց արդեն կոչվում է Ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտի ծնող Ռոզա Թովմասյան