Գեղարքունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ։ Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ- -Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել գլխիվայր եւ հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասացին Տորֆավանի գյուղապետարանից:

Տորֆավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը մեղ հետ զրույցում պատմեց, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջեւ հայտնված խոշոր եղջերավոր անասունները. «Պատմում են, որ փորձել է խույս տալ եւ չհարվածել անասուններին, սակայն չի հաջողվել եւ մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլխիվայր շրջվել»:

Նշենք, որ 42-ամյա Սամվել Կարճիկյանը պայմանագրային զինծառայող էր, աշխատում էր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: