Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր պայքարի ուղին: Զարուհի Փոստանջյանն ընտրել է արտերկրում ապրող հայերի շրջանում քարոզչության տարբերակը, բայց պետք է նկատել, որ արտերկրում ապրող հայերը հիմնականում իրենց երկրի քաղաքացիներ են և Հայաստանում ընտրելու իրավունք չունեն, այդ դեպքում, ո՞րն է նպատակը: Ենթադրենք, ՀՀ որևէ պաշտոնատար անձի դեմ հանրահավաք անցկացրեցին Ֆրանսիայում և կամ Չինաստանում, դրանից ի՞նչ է փոխվելու: Փաստացի, հարևան Վրաստանը ճիշտ գնահատեց իրավիճակը և Ջավախքում ավելորդ լարվածությունից խուսափելու համար տիկին Փոստանջյանի մուտքն արգելեց սեփական երկիր: Տիկին Փոստանջյանը, եթե իր ողջ ներուժն օգտագործի Հայաստանի ներսում ավելի մեծ օգուտ կտա, քան արտասահմանյան պայքարով:

 

Ադրբեջանական կողմը, նոր ռազմավարություն է մշակել: Այժմ նրանք փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից, ինչպես դա արել էին հունվարի 20-ին: Վերջին փոփոխություններից հետո, ցամաքային ճանապարները վերահսկվում են, իսկ միջնորդներին տրված լիազորությունների ավելացման հետ, յուրաքանչյուր սադրանք ակնհայտ տեսանելի կլինի և համապատասխան արձագանք կստանա: Թերևս սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ների լայնածավալ արտադրություն է սկսում:

 

Իհարկե լավ է, որ տրանսպորտի ցանցը պետք է արդիականացվի, հստակ չվացուցակներ մշակվի, բայց վատ է, որ որոշ դետալներ, ի վերջո, հաշվի չեն առնվել: Ըստ տարածված տեղեկության տրանսպորտը պետք է աշխատի մինչև կեսգիշեր՝ 00.00, այդ դեպքում ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատանքը վերջացնում են 01.00-ին: Կամ ամռան շրջանում, քաղքաքի կենտրոնն ակտվ է մինչև 02.00: Իսկ այս պահին գոություն ունեցող շատ տրանսպորտային միջոցներ 02.00-ին աշխատում են և լեցուն սրահով Ա կետից Բ կետն են գնում: Հուսանք քաղաքապետարանն այս հանգամանքը հաշվի կառնի և նախատեսված ժամերն ու վարորդների հերթափոխն այլ ձևաչափով կմշակի:

 

Ցավով տեղկացանք, որ մահացել է Սարգիս Հացպանյանը: Մարդ, ով պատերազմի դաշտում չկորցրեց ծնողի հանդեպ հարգանը, եթե անգամ ծնողը թշնամու ազգակիցն է: Այս հայտնի լուսանկարի հերոսը պրն. Հացպանյանն էր և այստեղ կարելի է տեսնել զինվորին, ով չի կորցրել մարդկային արժեքները: Yelaket.am-ը ցավակցում է Սարիս Հացպանյանի հարազատներին, ընկերներին: