«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»,-այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

#Baku tries compensate its failures in diplomacy & on international stage, deviate the attention from abuse of #humanrights & fundamental #freedoms in #Azerbaijan, by staging provocations on the line of contact. No pasaran! https://t.co/rHyWAYJJc8 pic.twitter.com/8TbtGfXWkc

— Tigran Balayan (@tbalayan) 25 января 2018 г.