ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վնասվածք ստացած զինծառայողը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր:Այսօր` հունվարի 29-ին, զինկոմիսարիտաից տեղեկացրին, որ Հովսեփ Գրիգորյանը մոր հետ բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, նա Հայաստան էր եկել ծառայության մեկնելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնել էին, որ 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am