Հայկ Քալանթարյանը ֆեյսբուքյան իմ ընկերն է։ Բացում եմ էջը․ վերջին անգամ նկար է տեղադրել հունվարի 20-ին։ Գրառումներ համարյա չունի։ Տեղադրել է զինվորական համազգեստով իր լուսանկարը ու․․․ ոչ մի բառ։

Բարի ծառայություն են մաղթել նրան․

Մանե Գինովյան

Բարի ու անփորձանք ծառայություն Հայկ ջան։

Hayk Qalantaryan

Mersi Mane jan

Գյուլնարա Ալիխանյան

Բարի ու անփորձանք ծառայություն Հայկ ջան։ Աստված պահապան լինի ձեզ:

Hayk Qalantaryan Mersi shat

Աղջիկների մաղթանքն անկատար մնաց։

Հայկը Տավուշի մարզի Նավուր գյուղից է։ Ունի քույր ու եղբայր։ Քրոջ անունը, ֆեյսբուքյան գրառումից հասկացա, Հասմիկ է։ Եղբայրը իրենից փոքր է։ Սոցիալապես անապահով են։ Ծնողները աշխատանք չունեն՝ գյուղի գործերով։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am