ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը նշեց, որ Գրիգորը զորակոչվել էր 2016թ. հուլիսին, նա 5 ամսից կզորացրվեր: Գրիգորը տան կրտսեր զավակն էր. ունի քույր եւ եղբայր: Ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է, Գրիգորն եկել էր Հայաստան ծառայության մեկնելու համար:

Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից հայտնել էին, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Գրիգոր Եղոյանը: