Հակառակորդը կրակ է բացել հայկական բանակի դիրքերի և Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակի տակ հայտնվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։

«Հիմնականում հրաձգային զենք է կիրառվել: Բարեբախտաբար, գյուղը վնասներ չի կրել, տուժածներ չկան»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այս պահին հանգիստ է։