Ռուսաստանյան արտադրության «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրները Հայաստան են բերվել ամիսներ առաջ, բայց դեռեւս չեն կիրառվել:

Երեւանում տեղի ունեցած «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Խանոյանը նշեց, որ համալիրը նախատեսված է ժամանակակից եւ հեռանկարային տանկերը ոչնչացնելու, զրահապատ տեխնիկան, ամրաշինական կառույցները, ցածր թռչող օբյեկտները խոցելու համար:

«Այն կարող է մինչեւ 1 մետր 30 սմ խոցել 8 կմ հեռավորության վրա: Համալիրն արտադրված է Ռուսաստանում, Հայաստան է բերվել վերջերս եւ դեռեւս չի կիրառվել»,- ասաց նա:

Արամ Խանոյանը նշեց, որ սարքն օգտագործվում է ձեռքով:

Նշենք, որ նման տիպի հակատանկային համալիր Հայաստանը չի ունեցել: